Արտաքին 5 տարի առաջ - 10:52 25-07-2021

Amazon-ը վաճառում է ապրանքներ, որոնց համար Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Wildberry-ի դեմ․ Զախարովա

Amazon առցանց խանութը ապրանքներ է վաճառում, որոնց առկայության համար Ուկրաինան նախկինում պատժամիջոցներ էր սահմանել ռուսական խոշորագույն Wildberry առցանց մանրածախ խանութի դեմ: Այս մասին շաբաթ օրը Telegram-ի իր ալիքում գրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք արևմտյան կորպորացիան նմանատիպ սահմանափակումներ է սպասում այս կապակցությամբ:

«Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել Wildberries-ի և այս ծառայության հիմնադիր Տատյանա Բակալչուկի նկատմամբ: Առցանց խանութում հայտնաբերվել են Պուտինի նկարով շապիկներ և ռուսական բանակի համազգեստ: Հետաքրքիր է՝ երբ Amazon-ը և Ջեֆ Բեզոսը կզգան ուկրաինական պատժամիջոցների բեռը»,- գրել է Զախարովան՝ գրառմանը ուղեկցելով Amazon-ի առցանց խանութի համապատասխան ապրանքատեսակների սքրինշոթերը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը գործի է դրել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (NSDC) հուլիսի 16-ի որոշումը, որով պատժամիջոցներ են սահմանվում ռուսական Wildberry ինտերնետային մանրածախ առևտրի և այս ընկերության համահիմնադիրների դեմ: Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար Օլեքսանդր Տկաչենկոն շաբաթ օրը հայտարարել է, որ Wildberry-ի դեմ պատժամիջոցներ են սահմանվել NSDC-ի կողմից՝ «ռուսական քարոզչության և ռուս զինվորների համազգեստի» վաճառքի համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում