Ներքին 5 տարի առաջ - 21:28 24-07-2021

Առաջիկայում մի հետազոտություն ենք իրականացնելու․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի ուսուցիչներ, առաջիկայում մի հետազոտություն ենք իրականացնելու, որպեսզի պարզենք խրախուսման տարբեր ձևերի ազդեցությունը ուսումնառության վրա։ Շատ կարևոր կլինի լսել ձեր կարծիքը՝ ինչպիսի խրախուսման ձևեր եք կիրառում, որ արդյունավետ են և արդյոք արդյունավետ եք համարում, մասնավորապես, գովասանագրերը։

Տեղեկատվության համար. պետությունն ամեն տարի տպագրում է շուրջ 50 հազար գովասանագիր, որոնք տրվում են գերազանց առաջադիմության և օրինակելի վարքի համար։ Դրան հատկացվում է զգալի գումար պետական բյուջեից։ Մեր դիտարկումներով, այդ 50 հազարից բացի, զուգահեռ ձևավորվում է նաև վաճառքի շուկա. հավելյալ գովասանագրեր տպվում և վաճառվում են։

Կարևոր է հասկանալ՝ արդյոք գովասանագրերը լավ գործիք են, եթե լավ գործիք են, արդյոք ճիշտ չէ, որ դրանք տրվեն դպրոցի կողմից, ոչ թե նախարարության։

Քանի որ ճիշտ չի հասկացվում վերջին միտքը. խոսքը դպրոցին իրավասությունը վերապահելու մասին է, ոչ թե բյուջեի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի