Արտաքին 5 տարի առաջ - 19:57 24-07-2021

Ֆրանսիայում բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել կորոնավիրուսի սահմանափակումների դեմ

Ֆրանսիայի շատ քաղաքներում սկսվել են բողոքի զանգվածային ցույցեր՝ ընդդեմ սահմանափակումների և զանգվածային պատվաստումների: Այս մասին հայտնում է ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը:

Փարիզում բողոքի ցույցը կազմակերպել էր «դեղին ժիլետները» շարժումը, մի քանի հազար մարդ հավաքվել էր Բաստիլի հրապարակում: Նրանք վանկարկում են «Մակրոն, այստեղ չեն ցանկանում քո սահմանափակումները» կարգախոսը: Երկրորդ ցույցը Ֆրանսիայի մայրաքաղաքում սկսել է «Պատրիոտներ» կուսակցությունը Տրոկադերոյի հրապարակում:

Լիոնի, Դյունկերկի, Պերպինյանի և Նիցցայի բնակիչները նույնպես բողոքում են կորոնավիրուսի սահմանափակումների դեմ: Ոստիկանության հետ բախումներ դեռ չեն գրանցվել:

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է 6,015,469 մարդ, մահացել է 111,778 հիվանդ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկիրը կպահանջի կորոնավիրուսի PCR թեստեր եվրոպական մի շարք երկրներից մուտք գործողներից, եթե նրանք ամբողջովին պատվաստված չեն կորոնավիրուսի դեմ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»