Արտաքին 5 տարի առաջ - 18:16 24-07-2021

Աֆրիկայում գրանցվել են ռեկորդային սառնամանիքներ

Աֆրիկայի հարավում, որտեղ ձմեռ է եկել, գրանցվել է ռեկորդային ցուրտ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հարավային Աֆրիկայի Հանրապետության օդերևութաբանական ծառայությանը:

Հուլիսի 24-ի գիշերը 19 շրջաններում պատմական ռեկորդներ են սահմանվել. Քիմբերլի քաղաքում և հարակից տարածքում ջերմաստիճանը իջել է մինչև -9,9°C: Յոհանեսբուրգում օդի ջերմաստիճանը հասել է -7°C-ի: Նման ցուցանիշները ամենացածրն են օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում:

Օդերևութաբանների կանխատեսումներով, անոմալ ցուրտ ջերմաստիճանը տարածաշրջանում կպահպանվի ևս շուրջ մեկ շաբաթ: Առկա տեղեկություններով, սառը հոսանքները եկել են Անտարկտիդայից:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան