Արտաքին 5 տարի առաջ - 12:14 24-07-2021

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին սահմանապահների միջև հրաձգությունը տեղի է ունեցել: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Ղազախստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնում:

Հաղորդվում է, որ 2021 թվականի հուլիսի 24-ին, Բաթկեն շրջանի Կում-Մազար տեղանքում, Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչները «առանց ղրղզական կողմի համաձայնության» սկսել են տեղանքից ավազը մաքրելու միջոցառումներ անցկացնել:

Դեպքի վայր են ժամանել Ղրղզստանի սահմանապահները, տեղական իշխանությունների ներկայացուցիչները և տեղի բնակիչները: Տաջիկական կողմը չի ենթարկվել աշխատանքները դադարեցնելու ղրղզական կողմի պահանջներին: Ավելին, Տաջիկստանի քաղաքացիները փորձել են ծեծի ենթարկել Ղրղզստանի քաղաքացուն:

Ավելին, Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության բնակիչների միջև տեղի ունեցած լեզվակռիվը վերաճել է ծեծկռտուքի, նրանք միմյանց վրա քարեր են նետել: Կոնֆլիկտի ընթացքում տաջիկ սահմանապահները կրակոցներ են արձակել ղրղզների ուղղությամբ, որոնք էլ պատասխան կրակ են բացել:

Հաղորդվում է, որ փոխհրաձգության հետևանքով ղրղըզական կողմից զոհեր և վիրավորներ չկան, սահմանին իրավիճակը բնութագրվում է որպես կայուն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող