Ներքին 5 տարի առաջ - 21:47 22-07-2021

ԿԸՀ-ն որոշեց փոխել այս տարի կայանալիք ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրերը

ԿԸՀ-ն արտահերթ նիստում որոշում կայացրեց փոխել այս տարի կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրերը:

«2020 թվականի սեպտեմբերի 23-ին ԿԸՀ-ն սահմանել էր 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրեր: Իհարկե, այդ ժամանակ ԿԸՀ-ն չէր կարող կանխատեսել, որ 2021 թվականի հունիսի 20-ին կկայանան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, որոնք փոխել են մի քանի հանգամանք, ըստ որի՝ ԿԸՀ-ին առաջարկվում է վերանայելու սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրերը»,- ԿԸՀ նիստում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Նա նշեց, որ նորընտիր ԱԺ-ում առնվազն երկու նոր խմբակցություն է լինում, որոնք պարտավորություն և իրավունք ունեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ նշանակելու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ, ԿԸՀ-ն պարտավոր է նրանց համար կազմակերպել լիցենզավորման դասընթացներ, ինչի համար ժամանակ է անհրաժեշտ:

Բացի դրանից, ըստ Ա. Սմբատյանի, կազմակերպչական այլ բնույթի խնդիրներ ևս կան, որոնք պետք է լուծել ու պատշաճ կազմակերպել ՏԻՄ ընտրությունները, որոնք իրենց մասշտաբով ամենամեծն են:

ԿԸՀ-ն որոշեց՝ նախատեսված ՏԻՄ ընտրությունների օրերը՝ սեպտեմբերի 26 և հոկտեմբերի 17 փոխել և նշանակել հոկտեմբերի 17-ին և նոյեմբերի 14-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան