Ներքին 5 տարի առաջ - 19:25 22-07-2021

Նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին` ժամը 10-ին

ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում որոշվել է, որ նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին` ժամը 10-ին:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարությամբ է հանդես եկել և ասել, որ ըստ օրենսդրության պահանջների՝ ԱԺ արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր ԱԺ-ի կազմավորումից հետո 2-րդ երկուշաբթի օրը` ժամը 10։00-ին, որի մասին հայտարարում է ԿԸՀ նախագահը:

Հիշեցնենք, որ նոր խորհրդարանն ունենալու է 107 պատգամավոր: 71 մանդատ կունենա «Քաղաքացիական պայմանագիրը», 29 մանդատ կունենա «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքը կստանա 7 մանդատ:

Չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից երեքը ներկայացված կլինեն ՔՊ-ի խմբակցությունում, իսկ մեկը՝ «Հայաստան» դաշինքի: