Արտաքին 5 տարի առաջ - 14:44 22-07-2021

Չինաստանում ջրհեղեղը ճեղքել է ամբարտակներ. կադրեր ջրի մեջ ընկղմված շրջաններից

Չինաստանի կենտրոնական մասում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղը ողողել է Հենան նահանգի ավելի քան 215 հազար հեկտար տարածք: Նման հետևանքների են հանգեցրել մի քանի օրերի տեղատարափ անձրևները, որոնք ուժեղ վարարումներ են առաջացրել տարածաշրջանի գետերում:

Չժենչժոու քաղաքի մերձակայքի ջրամբարներից մեկի վրա ամբարտակ է ճեղքվել, ջուրը հոսել է բնակելի թաղամասեր: Քաղաքի տարբեր շրջաններում տեղակայված օդերևութաբանական մի քանի կայաններ արձանագրել են միջին օրական տեղումների քանակի պատմական առավելագույնի գերազանցում:

Չժենչժոուի ճանապարհների մի մասը վտանգավոր են ճանաչվել ոտքով և մեքենայով երթևեկելու համար, հեղեղվել են մետրոյի մի քանի կայարաններ, իսկ երկաթուղային և օդային հաղորդակցությունը խափանվել է ամբողջ նահանգում:

Ընդհանուր առմամբ աղետի գոտում կա շուրջ երեք միլիոն մարդ, ավելի քան 250 հազարը արդեն տարհանվել են անվտանգ վայրեր:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան