Արտաքին 5 տարի առաջ - 12:14 22-07-2021

ՌԴ քաղաքացին Բաքվում 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Արցախի հակամարտությանը մասնակցելու համար

Բաքվի դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին՝ Հայաստանի կողմից 2020 թ. աշնանը Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը մասնակցելու մեղադրանքով: Հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»:

Նշվում է, որ ռուսի դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր «ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում», «հանցավոր համայնքին մասնակցություն» և «Ադրբեջանի պետական ​​սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Ադրբեջանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները կարծում են, որ հայկական կողմն է Դուբակովին ներգրավել ղարաբաղյան հակամարտությանը մասնակցելու համար:

Դուբակովն իրեն մեղավոր չի ճանաչել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ՌԴ քաղաքացին ապօրինի այցելել է Ղարաբաղ, որտեղ մասնակցել է Քելբաջարի շրջանում անցկացվող զորավարժություններին: Դրանից հետո հունվարի 14-ին նա Թուրքիայից ժամանել է Ադրբեջան իբր ահաբեկչական և սադրիչ գործողություններ կատարելու նպատակով: Տղամարդը բերման է ենթարկվել հատուկ գործողության ընթացքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի