Արտաքին 5 տարի առաջ - 09:54 22-07-2021

Բելառուսի բնակիչը մոր հիշատակի արարողության ժամանակ բերման է ենթարկվել Ցոյի երգերի պատճառով

Մինսկում ոստիկանությունը բերման է ենթարկել տեղի բնակիչներից մեկին՝ երկու ամիս առաջ իր մեքենայում Վիկտոր Ցոյի «Փոփոխություններ» երգը լսելու համար: Տղամարդուն բերման են ենթարկել հիշատակի արարողության ժամանակ, ասվում է մարդու իրավունքների պաշտպանության «Վեսնա» կենտրոնի կայքում:

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 26-ին: 58-ամյա տաքսու վարորդը և նրա ընտանիքը ընտանիքի մոր մահից հետո 40-րդ օրը հավաքվել էին տանը:

Երբ նա նստած էր սեղանի շուրջը, նրա որդին զանգահարել է և ասել, որ ոստիկանություն է ժամանել, քանի որ մեքենան քերծվել է, և պետք է արձանագրություն կազմվի:

Տաքսու վարորդին բերման են ենթարկել և տեղավորել նախաքննական մեկուսարանում:

Ոստիկանությունում նշել են, որ արձանագրությունն արդեն կազմված է, քանի որ իրենք բողոք են ստացել «անհանգստացած քաղաքացուց» այն մասին, որ տղամարդը մայիսի 1-ին մեքենան վարել է՝ Վիկտոր Ցոյի «Փոփոխություններ» երգը լսելով և «Կեցցե Բելառուսը» գոռալով:

Հաջորդ օրը տեղի է ունեցել դատավարություն, որի ժամանակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել զանգվածային միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու կարգը խախտելու մասին հոդվածով, նրան 15 օրով ուղարկել են նախաքննական մեկուսարան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան