Արտաքին 5 տարի առաջ - 22:33 21-07-2021

Իրանում խմելու ջրի բացակայության պատճառով բողոքի ցույցերի ընթացքում մի մարդ է գնդակահարվել․ Fars

Իրանի Խուզեստան նահանգում կրակոցների արդյունքում տեղի բնակիչը է գնդակահարվել: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Fars գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել Իսե քաղաքում, որտեղ բողոքի ցույցեր են անցկացվել խմելու ջրի լուրջ սակավության հետ կապված: Ցույցերի ընթացքում ամբոխից կրակ է բացվել, մեկ մարդ վիրավորվել է, որից հետո նա մահացել է հիվանդանոցում: Ցուցարարներին ցրելու ժամանակ վիրավորվել են նաև ոստիկանության 14 աշխատակիցներ: Պահակների մի մասը հոսպիտալացվել է:

Տեղի իշխանությունները հերքել են շրջանառվող լուրերն այն մասին, որ անկարգությունների արդյունքում ևս երեք մարդ է զոհվել:

Իրանում վերջին մի քանի տասնամյակների վատթարագույն երաշտի արդյունքում երկրի շատ քաղաքներում խմելու ջրի պակաս կա: Խուզեստանում այս խնդիրը ամենալուրջն է:

Այս ճգնաժամի ֆոնին նահանգում ակտիվացել են հակակառավարական ցույցերը և տեղական ծայրահեղական որոշ խմբավորումներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում