Արտաքին 4 տարի առաջ - 23:39 19-11-2021

Իրանում բողոքի ցույցեր են՝ ջրի սակավության պատճառով

Կենտրոնական Իրանում հազարավոր ֆերմերներ բողոքում են երաշտի դեմ։ Մարդիկ իշխանություններից պահանջում են բացել ամբարտակը: Այդ մասին ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին, հաղորդել Է IRNA-ն:

Սպահանի ֆերմերները բողոքի ակցիաներ են սկսել նոյեմբերի 8-ին։ Նրանք դժգոհ են ջրամատակարարման դադարեցումից և Զեյնդեհրուդ գետի չորացումից: Սպահանի հազարավոր ֆերմերներ, որոնք հավաքվել էին Զայնդեհրուդ գետի չոր հունի վրա, մասնակցել են Հաջի կամրջի մոտ անցկացվող մեծ երթին։

Նշենք, որ Սպահանում վերջին տարիներին ջրի բաշխման խնդիրը տարբեր շրջանների ֆերմերների զանգվածային բողոքի պատճառ է դարձել։ Ավելի քան 400 կմ երկարություն ունեցող Զեյնդեհրուդ գետը վերջին տասնամյակներում տեղումների բացակայության, երաշտի և տարածաշրջանի գերբնակեցման պատճառով վերածվել է «սեզոնային գետի»։ Իրանում 1999 թվականից սկսած ամեն տարի տեղումների քանակը նվազում է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր նոր համաշխարհային ճգնաժամի մասին։ Ջրի սահմանափակ հասանելիություն ունեցող մարդկանց թիվը մինչև 2050 թվականը կհասնի ավելի քան 5 միլիարդի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ