Ներքին 5 տարի առաջ - 22:08 21-07-2021

Վաղը կհայտարարվի նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի գումարման օրը. ԿԸՀ

Վաղը՝ հուլիսի 22-ին՝ ժամը 16:00-ին, ԿԸՀ-ն կկազմի ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունը և կհայտարարի ԱԺ առաջին նիստի օրը: Այս մասին հայտնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Քննարկման կդրվի օրակարգային հետևյալ 4 հարցը՝

1. Ազգային ժողովի 2021թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

2. Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմում

3. Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը հայտարարելու մասին:

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի «2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 28-ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան