Ավելին 5 տարի առաջ - 22:01 21-07-2021

Սենսորային էկրանների արտադրությունը կարող է դադարեցվել՝ սղության պատճառով

Սիդնեյի համալսարանի գիտնականները ենթադրում են, որ հետագայում սենսորային վահանակների և այլ տեխնոլոգիաների արտադրությունը կարող է դադարեցնել ինդիումի չվերականգնվող լինելու պատճառով։ Այս մասին գրում է The Next Web-ը:

Ինդիումը թափանցիկ մետաղ է, որը էլեկտրական հաղորդիչ է: Այս հատկությունների շնորհիվ այն սենսորային էկրանների և արևային մարտկոցների մշակման համար անհրաժեշտ հիմնական ռեսուրսն է:

Այնուամենայնիվ, այս նյութը դեֆիցիտի մեջ է:

Ըստ գիտնականների՝ ինդիումը վերականգնվող չէ և բնության մեջ հանդիպում է փոքր քանակությամբ: Բացի այդ, աշխարհի գրեթե ամբողջ ինդիումը ցինկի արդյունահանման ենթամթերք է, որի համար պահանջարկը նվազում է:

Միևնույն ժամանակ, անընդհատ աճում է սենսորային վահանակների և էկրանների անհրաժեշտությունը, որոնք անհրաժեշտ են սարքավորումների արտադրության համար, ինչը հետագայում կարող է միայն խորացնել ինդիումի դեֆիցիտը:

Հաղորդվում է, որ գիտնականներն արդեն աշխատում են այլընտրանքային նյութերի վրա՝ սենսորային էկրանների անհետացումից խուսափելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի