Ավելին 5 տարի առաջ - 19:49 21-07-2021

Ջեֆ Բեզոսի թռիչքը դեպի տիեզերք զայրացրել է Amazon-ի աշխատակիցներին

New Shepard տիեզերանավով սուբօրբիտալ թւռիչքի ավարտին Amazon- ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը շնորհակալությոն է հայտնել իր ընկերության աշխատակիցներին և հաճախորդներին, քանի որ նրանք են «վճարել» դեպի տիեզերք իր ճամփորդությունը: Ըստ Business Insider-ի, Amazon-ի շատ աշխատակիցներ թշնամանքով են ընդունել աշխարհի ամենահարուստ մարդու երախտագիտությունը։

«Լսեցի, որ նա [Բեզոսը] տիեզերք է թռել, բայց, անկեղծ ասած, ես թքած ունեմ։ Ես և իմ գործընկերները կատակում էինք, որ նա պետք է գնար Յուպիտեր և այլևս չվերադառնար», - հայտարարել է Սթեյթն Այլենդի Amazon- ի պահեստի աշխատակիցներից մեկը:

«Կարծում եմ, որ նա սա ասել է միայն այն բանի համար, որ խիղճը տանջվում է, նա գիտի, որ սխալ է, քանի որ փող է աշխատում՝ ստրուկի պես վարվելով աշխատակիցների հետ», - կարծում է Սթեյթն Այլենդի մեկ այլ աշխատակից՝ նկատի ունենալով տանջալի հերթափոխերը և հավանական վտանգավոր պայմանները, որոնց բախվում են Amazon- ի որոշ աշխատակիցներ:

«Կարծում եմ, որ նրա կողմից եսասիրություն էր տիեզերք ուղևորվելը, երբ շուրջն այդքան անօթևան և սոված մարդիկ կան: Նա կարող էր ազատվել այս խնդիրներից ամբողջ աշխարհում, բայց որոշեց դա չանել, քանի որ նա միայն ինքն իրեն է սիրում», - հայտարարել է ընկերության նախկին աշխատակից Վիկի Շաննոն Ալլենը, ով վիրավորվել էր աշխատավայրում և դեռ փորձում է փոխհատուցում ստանալ Amazon-ից։.

Հուլիսի 20-ին Ջեֆ Բեզոսը իր New Shepard տիեզերանավով 107 կմ վեր բարձրացավ և անձնակազմի մյուս անդամների հետ 10 րոպե անցկացրեց տիեզերքում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին