Արտաքին 5 տարի առաջ - 16:53 21-07-2021

Լիտվան սահմանափակել է անօրինական ներգաղթյալների իրավունքները

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ստորագրել է փոփոխություններ օրենսդրության մեջ, որոնք սահմանափակում են անօրինական ներգաղթյալների իրավունքները: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Սեյմի կողմից հրատապության կարգով ընդունված օրենքը «ճեղքեր ունի» մարդու իրավունքների իմաստով: Սակայն հիմա ավելի վտանգավոր կլինի ունենալ «ճեղքային» քաղաքականություն ապօրինի միգրացիայի վերաբերյալ: Այժմ ավելի լավ է ունենալ այդպիսի օրենք, քան չունենալ որեւէ կանոնակարգ»,- մեջբերվում են նախագահի խոսքերը:

Նրա խոսքով, օրենքը կօգնի զսպել «ծայրահեղ իրավիճակը» Բելառուսի հետ սահմանին: Նաուսեդան նշել է, որ եթե օրենքը չընդունվեր, դա կլիներ սխալ ազդանշան այն երկրների համար, որտեղից մարդիկ ապօրինի կերպով ներգաղթում են Լիտվա:

Փոփոխություններն արգելում են անօրինական ներգաղթյալներին բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումները: Կրճատվում են նաև ապաստանի տրամադրման դիմումների քննարկման ժամկետները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով