Ավելին 5 տարի առաջ - 23:59 20-07-2021

Չինաստանում ժամում 600կմ/ժ արագությամբ ընթացող գնացք են ստեղծել

Չինաստանում գնացք են մշակել մագնիսական բարձիկի վրա, որն ունակ է ժամում մինչև 600 կիլոմետր արագության զզարգացնել: Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը: Այն համարվում է աշխարհում ամենաարագ ցամաքային փոխադրամիջոցը:

Գնացքը ցուցադրվել է հուլիսի 20-ին Ցինդաո քաղաքում։ Դրա առանձնահատկությունն այն է, որ մեքենաները հագեցած են մագնիսական կախոցով. դրանք մագնիսական դաշտի ուժով պահվում են ռելսերից վերև և չեն դիպչում դրանց շարժման ընթացքում: Այս տեխնոլոգիայի շնորհիվ աղմուկի մակարդակը հասցվում է նվազագույնի: Ավելին, նման գնացքները ավելի լավ են տեղաշարժվում շենքերի միջև. դրանց շրջադարձային շառավիղը երկու անգամ փոքր է սովորական գնացքների համեմատ:

Գնացքի մշակումը սկսվել է 2016 թվականից: Նախատիպը ստեղծվել է Ցինդաո քաղաքում, իսկ փորձարկումներն իրականացվել են Շանհայում՝ 2020 թվականին: Այս մշակումը երկաթուղային տրանսպորտի ոլորտում վերջին գիտական ​​և տեխնիկական նվաճումն է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով