Ավելին 5 տարի առաջ - 22:19 20-07-2021

Թուրքիայում կատաղած ցուլը ներխուժել է սրճարան

Թուրքիայում «Զոհաբերության տոնի» (Kurban Bayramı) ժամանակ խոշոր եղջերավոր անասունների փախուստի դեպքեր են գրանցվել, ինչի հետևանքով մսագործները ստիպված են եղել ընկնել նրանց հետևից: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Անկարայի Յենիմահալլե շրջանում ցուլը փախել է մսագործի մոտից՝ ստիպելով քաղաքացիներին կիլոմետրերով վազել իր հետևից: Փողոցներում խցանում է առաջացել, իսկ այն քաղաքացիները, որոնք ցանկացել են բռնել ցուլին, կոտոշահարվել են:

Ցուլի արկածներն այդքանով չեն սահմանափակվել. մտել է սրճարան՝ ահ ու սարսափ տարածելով քաղաքացիների շրջանում: Սրճարանում մարմնական վնասվածք է ստացել 4 մարդ:

Այս ամենն արձանագրել են սրճարանի անվտանգության տեսախցիկները: Ի վերջո, հաջողվել է ցուլին բռնել:

Հիշեցնենք, որ իսլամական աշխարհում «Զոհաբերության տոնի» ժամանակ «արյան գետեր են հոսում»: Մուսուլման հավատացյալները մորթում են խոշոր եղջերավոր անասուններ:

Ընդհանրապես այս տոնի ժամանակ, որը տևում է 4 օր, կենդանիներին մորթում են հատուկ զոհի համար նախատեսված վայրերում, ապա եփելով միսը՝ այն բաժանում են հարևաններին, մտերիմներին և աղքատներին՝ հուսալով, որ ալլահը կընդունի այդ զոհաբերությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող