Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 10:18 20-07-2021

Իսպանիայում մեքենան բախվել է բարին

Իսպանիայի Մարբելյա քաղաքում մեքենան դուրս է եկել մայթ և բախվել բարերից մեկին, որտեղ այդ պահին այցելուներ կային:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առնվազն ինը մարդ վիրավորվել է: Հոսպիտալացված կանանցից մեկը ծանր վիճակում է:

Ոստիկանությունն արդեն բերման է ենթարկել 30-ամյա վարորդի: Ըստ հաղորդագրությունների՝ նա տեղի բնակիչ է և պատահարի պահին ունեցել է քրոնիկական հիվանդության նոպա: