Արտաքին 5 տարի առաջ - 09:54 20-07-2021

Ֆրանսիան հայտարարել է COVID-19-ի չորրորդ ալիքի սկզբի մասին

Նախարարների խորհրդի արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալն ասել է, որ Ֆրանսիայում սկսվել է կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքը: Այս մասին հայտնում է տեղական Francetvinfo հրատարակությունը:

«Համավարակի դինամիկան ծայրաստիճան ինտենսիվ է: Մենք տեսնում ենք ավելի արագ ալիք, քան բոլոր նախորդները»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը մի քանի անգամ ավելացել է և օրական գերազանցում է 10 հազար դեպքը, ընդ որում՝ դեպքերի 80%-ը բաժին է հասնում «դելտա» շտամին:

Համավարակի սկզբից Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 5.8 միլիոն դեպք:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան