Արտաքին 5 տարի առաջ - 22:53 19-07-2021

Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը զորավարժություններ կանցկացնեն Աֆղանստանի հետ սահմանի մոտ

Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը օգոստոսի 5-10-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Տաջիկստանի «Հարբ-Մայդոն» զորավարժարանում: Այս մասին հայտարարել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Լապինը: Համատեղ զորավարժությունները տեղի կունենան հարևան Աֆղանստանում ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ սրման ֆոնին, որտեղ «Թալիբան»-ը հարձակվում է կառավարական ուժերի վրա:

Զորավարժություններին ռուսական բանակը ներկայացնելու են Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները: Հաղորդվում է, որ զորքերը կմշակեն համատեղ գործողություններ՝ ապօրինի զինված խմբավորումների հարձակումը հետ մղելու համար: Զորավարժություններին կմասնակցեն տանկային, հրետանային և մոտոհրաձգային ստորաբաժանումներ, ինչպես նաև էլեկտրոնային պատերազմի մասնագետներ և հատուկ նշանակության ջոկատներ:

Տաջիկստանն ավելի քան 1300 կիլոմետր երկարությամբ ընդհանուր սահման ունի Աֆղանստանի հե: Ուզբեկստանի և Աֆղանստանի սահմանի շուրջ 144 կիլոմետր է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավելի քան 1500 աֆղանացի զինվորականներ, որոնք փախել էին «Թալիբան» շարժումից, անցել են Տաջիկստանի տարածք: Մոտ 150 աֆղանցի վտարանդիներ մի քանի անգամ փորձել են հատել Ուզբեկստանի սահմանը, բայց նրանց բոլորը հետ են տարվել: Ուզբեկստանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Շերզոդ Ասադովի խոսքով՝ իշխանությունները թույլ չեն տա անօրինական հատել սահմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան