Արտաքին 5 տարի առաջ - 22:26 19-07-2021

ԱՄՆ-ն Չինաստանին պաշտոնապես մեղադրում է Microsoft-ի էլեկտրոնային փոստի համակարգը կոտրելու մեջ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկուշաբթի պաշտոնապես մեղադրել է Չինաստանի իշխանություններին Microsoft-ի էլփոստի համակարգերը կոտրելու մեջ, որոնք օգտագործվում են աշխարհի շատ խոշոր ընկերությունների, կառավարությունների և ռազմական կապալառուների կողմից:

Այսպիսով, Վաշինգտոնը միացել է դաշնակիցների այն լայն խմբին, ներառյալ ՆԱՏՕ-ի անդամները, ովքեր նախկինում դատապարտել էին Պեկինին՝ ամբողջ աշխարհում կիբերհարձակումներ իրականանցելու համար։ Այս մասին գրում է The New York Times-ը:

Առաջին անգամ ԱՄՆ վարչակազմը մեղադրում է Չինաստանին հանցավոր խմբավորումներին վճարելու և մեծածավալ հաքերային հարձակումներ կազմակերպելու մեջ՝ նպատակ ունենալով միլիոնավոր դոլարներ ձեռք բերել․ ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Microsoft-ը նախկինում մատնանշում էր Չինաստանի Պետական ​​անվտանգության նախարարության հետ կապված հաքերներին՝ կապված մարտ ամսվա հարձակման հետ, որի արդյունքում կոտրել էին տասնյակ հազարավոր համակարգիչներ և ցանցեր ամբողջ աշխարհում: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուլիսի 19-ին արած հայտարարության մեջ շեշտել է, որ չինական գործակալությունը նպաստել է մի ամբողջ «հաքերային էկոհամակարգի» ստեղծմանը, որի անդամները իրականացնում են և՛ պետության կողմից հովանավորվող գործողություններ, և՛ հանցավոր գործողություններ՝ իրենց անձնական շահից ելնելով:

Միացյալ Նահանգները դեռ չի հայտարարել Չինաստանի դեմ կանխարգելիչ միջոցառումների մասին՝ ի պատասխան կիբերհարձակումների:

New York Times-ը նշում է, որ ՆԱՏՕ-ից և Եվրամիությունից Չինաստանի հասցեին նման լուրջ մեղադրանքները հազվադեպ իրադարձություն են, քանի որ այդ ասոցիացիաները կազմող պետությունները ծայրաստիճան դժկամությամբ են դիմում հանրային քննադատությանը իրենց հիմնական առևտրային գործընկերոջ հասցեին:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելով և դատապարտելով Չինաստանի գործողությունները նրա դաշնակիցների կողմից՝ Նախագահ Բայդենի վարչակազմը ավելի քան երբևէ խորանում է ժամանակակից պատմության թվային Սառը պատերազմի մեջ իր երկու հիմնական աշխարհաքաղաքական մրցակիցների դեմ։

Թե՛ Մոսկվան, թե՛ Պեկինը կտրականապես հերքում են կիբերհարձակումներին որևէ առնչություն ունենալը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում