Ներքին 5 տարի առաջ - 16:38 18-07-2021

Հուլիսի 19-ին և 20-ին Արցախում կդադարեցվի գազամատակարարումը

«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Արցախի հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես գազ չի լինի։

Կապված պատերազմի ժամանակ վնասված մայրուղային բարձր ճնշման գազատարի վթարավերականգնողական իրականացման աշխատանքների հետ՝ ամբողջ հանրապետության տարածքում կդադարեցվի գազամատակարարումը՝ հուլիսի 19-ի ժամը 10:00-ից մինչև հուլիսի 20-ի ժամը 18:00֊ն ընկած ժամանակահատվածում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։