Ներքին 5 տարի առաջ - 10:57 17-07-2021

Բոլորս Սյունիքի համար. շաբաթ, 18:00. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է բոլոր իրենց զինակիցներին, գաղափարակիցներին, պայքարի ընկերներին, հայ մարդուն, երկրի տարածքային ամբողջականության և միասնականության համար մտահոգներին.

«Այս օրերին չագուչի «ասպետ» հայրենադավը վրեժխնդրության արշավն է շարունակում։ Թիրախը՝ Սյունիքն է։ Իրար ետեւից հարձակումներ են գործում, կալանավորում են Սյունիքի համայնքների ղեկավարներին։ Մեղրի, Քաջարան, Գորիս, (Որոտան, Քարահունջ), …բազմաթիվ սյունեցիներ: Եզրափակիչն էլ վաղը՝ սպասվում է Սիսիանի քաղաքապետի կալանքի հարցով դատական որոշումը՝ 18:00-ին։

Մխիթար Զաքարյանին, Մանվել Փարամազյանին, Առուշան Առուշանյանին նիկոլական իրավական համակարգն ու դատական մի քանի կամակատարներ քաղբանտարկյալ դարձրին։ Բայց նրանք նաեւ ռազմագերի են։ Գերի սեփական երկրում։ Մի կողմից Ալիեւն է Սյունիքն ուզում, մյուս կողմից Նիկոլն ու իր ստրուկներն են Սյունիքը թուլացնում։ Այս օրերին մեր տղերքի կողքին էինք, գիտեինք, որ նրանք մեզանից ուժեղ են։ Բանտը չի որ կարող է նրանց կոտրել։

ԲԱՅՑ ՄԵԿ ՊԱՀ ԿԱՆԳ ԱՌՆԵՆՔ։ Թշնամին մեր երկրում միայն նիկոլական իշխանության պայմաններում կարող է անպատիժ գերի տանել։ Երեւանի կենտրոնի՞ց էլ ռազմագերի տանեն։ Թու՞յլ տանք։

ՇԱԲԱԹ, 18:00-ին Երևանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում Սիսիանի համայնքապետի՝ Արթուր Սարգսյանի կալանքի հարցն է որոշվելու։

Հավաքվում ենք այնտեղ։ Ալիևա-նիկոլական եղբայրությանը ռազմագերի չունենք տալու։
Չե՛ք նստում համակարգչի առաջ: Լինո՛ւմ ենք մեկ մարդու պես: Դրանով էլ կչափվի մեր ինքնապաշտպանական բնազդը։

ԲՈԼՈՐՍ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՄԱՐ

Հիմա արդեն բանտերում գտնվող մեր սյունեցի եղբայրների եւ քույրերի համար։

ՇԱԲԱԹ, 18:00-ին Երեւանի առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ։ Ի դեպ, դիմացը Հայոց Մեծերի Պանթեոնն է։ Շիրազը, Կոմիտասը, Տերյանը, Իսահակյանը, Սարոյանն այնտեղ են թաղված։ Նրանց ապացուցենք, որ իզուր չեն ապրում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան