Ներքին 5 տարի առաջ - 23:39 16-07-2021

Սուպերմարկետից թունավորման նախանշաններով 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Վ. Փափազյան փողոցի թիվ 14 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետից մի քանի քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Նշված անձինք են՝ 32-ամյա Սյուզաննա Արսենյանը, 20-ամյա Անի Սարգսյանը, 26-ամյա Սիլվի Առաքելյանը, 25-ամյա Լաուրա Մանուկյանը, 21-ամյա Անի Հովհանիսյանը, 20-ամյա Նարինե Ասիրյանը, 25-ամյա Կարինե Կարապետյանը, 18-ամյա Աննա Մարգարյանը, 35-ամյա Մարինե Մկրտչյանը և 32-ամյա Արամ Այվազյանը:

Ըստ տեղեկությունների՝ բոլորը հիվանդանոց են տեղափոխվել «Նոր Զովք» սուպերմարկետում շմոլ գազից թունավորման նախանշաններով:

Դեպքի մասին արդեն տեղեկացվել է ոստիկանության Արաբկիրի բաժնին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տեղեկությունը փոխանցվել է նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»