Ներքին 5 տարի առաջ - 22:22 16-07-2021

Վահրամ Դումանյանը հանդիպել է Գիտության, Բարձրագույն որակավորման և Լեզվի կոմիտեների աշխատակազմերի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել Գիտության, Բարձրագույն որակավորման և Լեզվի կոմիտեներում:

Ստորաբաժանումների ղեկավարների և անձնակազմերի հետ հանդիպումներին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ու ԿԳՄՍ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը:

Գիտության կոմիտեի աշխատակազմի հետ հանդիպմանը Վահրամ Դումանյանն ընդգծել է կոմիտեի ծավալած գործունեության կարևորությունը կրթության ոլորտում.

«Թեպետ առաջնային հանձնառությունը հանրակրթության և գիտության ոլորտի բարեփոխումների իրականացումն է, սակայն առանցքային դեր է խաղում այդ բարեփոխումների արդյունավետության, գիտական արդյունքի հստակ չափելիության հարցը: Փորձ է արվում այդ խնդիրը լուծել հստակ չափանիշների ներմուծմամբ, օրինակ՝ գիտական հոդվածների՝ բարձր ազդեցության գործակից ու միջազգային վարկանիշ ունեցող գիտական պարբերականներում հրապարակումը»:

Գիտության կոմիտեում ամփոփելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ անհրաժեշտ է բացառել պետության տրամադրած միջոցների փոշիացումը և քայլեր ձեռնարկել, որպեսզի ասպիրանտուրան դառնա առավել նպատակային, համապատասխանի սահմանված գերակայություններին և իրապես ուղղված լինի պետությանը ծառայելուն:

Հանդիպելով Բարձրագույն որակավորման կոմիտեի աշխատակազմի հետ՝ Վահրամ Դումանյանը մասնավորապես անդրադարձել է ոլորտում փորձագետների ընտրության գործընթացին՝ կարևորելով նրանց գործունեության արդյունավետության ապահովումը.

«Սա այն ոլորտն է, որտեղ աշխատելիս պետք է հետևել ակադեմիական պարկեշտությանը և լինել բծախնդիր»:

ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանը ներկայացրել է կոմիտեի առաջնային խնդիրներն ու անելիքները, այդ թվում՝ գիտական աստիճանից զրկելու կարգի մշակումը, գրագողության դեպքերի բացահայտմանն ուղղված (անտիպլագիատի) ծրագրի թարմացումը, ինչպես նաև աստիճանաշնորհման կանոնակարգում փոփոխությունների իրականացումը: Քննարկվել են նաև գիտական պարբերականներին՝ ԲՈԿ-ի կողմից առաջադրվող պայմանների խստացումը և միջազգային չափանիշներին քայլ առ քայլ մոտեցումը: Այս համատեքստում առանցքային է համարվել պարբերականների որակի բարձրացումը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի աշխատանքային այցը եզրափակվել է Լեզվի կոմիտեի աշխատակազմի հետ հանդիպմամբ: Կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը ներկայացրել է ստորաբաժանման կառուցվածքը, գործունեության ոլորտները: Ըստ Դ. Գյուրջինյանի՝ կառույցի կարևոր խնդիրներից է լեզվական փորձաքննական համակարգ չունենալը:

Վահրամ Դումանյանը փաստել է կոմիտեի՝ ոլորտին բնորոշ համակարգման բարդությունները՝ միաժամանակ ընդգծելով.

«Պետք է ունենալ լավ գործիքակազմ՝ դաշտը կառավարելու, կարգի բերելու համար՝ առանց ծայրահեղությունների մեջ ընկնելու և ընդունելի տարբերակ ընտրելով»:

Քննարկվել են նաև «Լեզվի մասին» օրենքի փոփոխության, այն արդիականացնելու՝ այսօրվա խնդիրներին համահունչ դարձնելու, լեզվական մակարդակի որակը բարելավելու, լեզվական առկա խնդիրները լուծելու և այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան