Ներքին 5 տարի առաջ - 17:48 16-07-2021

ԴԱՀԿ աշխատակիցները ռեկտորի աշխատասենյակից դուրս կհանեն ԵՊՀ ռեկտորի ժ.պ-ին

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի լիազորությունները դադարեցվել են 2020թ. դեկտեմբերի 20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Վճիռը Գեղամ Գևորգյանի կողմից բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում, որն էլ որոշում է կայացրել ուժի մեջ թողնել 1-ին ատյանի դատարանի որոշումը:

Հավելենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է հունիսի 3-ին: Դատարանի վճիռը բողոքարկելու համար կողմերն ունեն մեկ ամիս ժամանակ, այսինքն Գեղամ Գևորգյանը կարող էր բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումը մինչև հուլիսի 3-ը:

Հայցվոր կողմ հանդիսացող «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի ղեկավար Կարեն Հեքիմյանը Օրագիր.news-ի հետ զրույցում նշում է, որ բավականին ժամանակ է անցել, որպեսզի դատարանի որոշումն ուժի մեջ մտնի:

«Վերաքննիչ դատարանի որոշումն իրականում, ինչ-ինչ հանգամանքների ելնելով, հրապարակվել է հունիսի 8-ին, այսինքն Գեղամ Գևորգյանը կարող էր բողոքարկել դատարանի որոշումը մինչև հուլիսի 8-ը: Վերջինս իր նեղ շրջանակում, ինչպես նաև լրատվամիջոցներին հայտնել է, որ բողոքարկել է Վերաքննիչի վճիռը: Ես պարբերաբար՝ 3 ժամը մեկ, զանգել եմ դատավոր Գագիկ Խանդանյանի օգնականին, որպեսզի հասկանամ՝ բողոքարկվել է ի վերջո, թե ոչ: Դատարանը ոչ մի բողոք չի ստացել: Ասեմ ավելին՝ բողոքը պետք է ստանայի նաև ես՝ որպես հայցվոր: Մինչ օրս ոչ մի բողոք չեմ ստացել: Դա կարող է նշանակել երկու բան՝ կամ բողոքը ինչ-որ տեղ, օրինակ, փոստային բաժանմունքում կորել է, ինչը քիչ հավանական եմ համարում, կամ Գևորգյանը պարզապես ստում է»,- ասում է Կարեն Հեքիմյանը և հավելում, որ կապ է հաստատել դատավորի աշխատակազմի հետ պայմանավորվել է, որ եթե մինչև երկուշաբթի՝ ժամը 18:00-ն, ոչ մի բողոք չլինի, ինքը 1-ին ատյանի դատարանի կատարողական թերթիկով դիմելու է ԴԱՀԿ-ին, և պատմության ընթացքում առաջին անգամ ԴԱՀԿ աշխատակիցները ռեկտորի աշխատասենյակից դուրս կհանեն գործող ռեկտորին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում