Արտաքին 5 տարի առաջ - 12:52 16-07-2021

Կանադայում պտտահողմը ոչնչացրել է բնակելի թաղամաս

Կանադայում կործանարար պտտահողմ է տեղի ունեցել Օնտարիոյի մոտակայքում գտնվող բնակելի թաղամասում՝ վնասելով տները և վիրավորելով մարդկանց: Այս մասին հայտնում է CTV-ն:

Բարրիում տարերային աղետի արդյունքում վիրավորվել է 8 մարդ, նրանցից 4-ը լուրջ վնասվածքներ են ստացել:

Հրշեջների խոսքով՝ փրկարարները ստուգել են «յուրաքանչյուր մահճակալի տակը և դռան ետևը», որպեսզի համոզվեն, որ ոչ ոք չի մնացել փլատակների տակ:

Պաշտոնապես հայտարարվել է, որ 20 տուն վնասվել է, 3-4-ը պետք է նորից կառուցվեն: Փոթորիկը տևել է 10-15 րոպե, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:

«Ցավոք, տեղ-տեղ կարծես ռազմական գործողությունների գոտի լինի»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը՝ հավելելով, որ վնասն ահռելի է:

Կանադայի այդ շրջանում պտտահողմը հազվադեպ երևույթ է, սակայն կլիմայի փոփոխության պատճառով վերջին ժամանակներում հաճախ է լինում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում