Ավելին 5 տարի առաջ - 00:04 16-07-2021

Մերկելը պատմել է, թե ինչպես է անցկացնելու իր առաջին օրը կանցլերի պաշտոնը թողնելուց հետո

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատմել է, թե ինչպես է անցնելու իր առաջին օրը Գերմանիայի կանցլերի պաշտոնը թողնելուց հետո: Այս մասին աղորդում է Spiegel-ը:

«Միգուցե սովորությունից ելնելով՝ ես սկսեմ մտածել, թե ինչ է ինձ սպասվում այսօր, և դրանից հետո ես արագորեն կհասկանամ, որ այժմ այդ խնդիրները կատարում է մեկ այլ անձ: Կարծում եմ, որ դա ինձ իսկապես դուր կգա: Ես ընդմիջում կանեմ՝ մտածելու, թե որոնք են իմ հետաքրքրությունները, քանի որ վերջին 16 տարիների ընթացքում ես դրա համար քիչ ժամանակ եմ ունեցել», - ասել է պետության ղեկավարը:

Ավելի վաղ Մերկելը խոսել էր կանցլերի պաշտոնը թողնելուց հետո իր ծրագրերի մասին:

ԳԴՀ ներկայիս կանցլերի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2021 թվականին: Մերկելը, որը զբաղեցնում էր այդ պաշտոնը 2005 թվականից, նախկինում ասել էր, որ հաջորդ ընտրությունների ժամանակ չի հավակնելու այդ պաշտոնին:

Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունից (CDU) կանցլերի թեկնածուն Արմին Լասխեթն է, Կանաչներից՝ Անալենա Բերբոկը, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունից (SPD)` Օլաֆ Շոլցը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան