Արտաքին 5 տարի առաջ - 18:18 15-07-2021

Որքան ժամանակ են պահպանվում հակամարմինները COVID-19-ի թեթև ձևից հետո. գիտնականներ

Ստոկհոլմի «Դանդերիդ» հիվանդանոցի շվեդ գիտնականները անցկացրել են հետազոտություն և պարզել, որ կորոնավիրուսի թեթև ձևից հետո հակամարմինները կարող են օրգանիզմում պահպանվել ոչ պակաս, քան մեկ տարի: Այս մասին հաղորդվում է Danderyds sjukhus հիվանդանոցի կայքում:

2020 թվականի գարնանը հետազոտողները արյան նմուշներ են վերցրել հիվանդանոցի ավելի քան երկու հազար աշխատակիցներից: Արդյունքները ցույց են տվել, որ մոտ 19%-ի մոտ հայտնաբերվել են COVID-19-ի դեմ հակամարմիններ: Արյուն է վերցվել նաև կորոնավիրուսային վարակով հոսպիտալացած պացիենտներից: Մեկ տարի անց հետազոտությունն ավարտվել է:

«Մենք COVID-19-ի թեթև ձևից մեկ տարի անց ընդհանուր առմամբ նկատում ենք հակամարմինների լավ արձագանք»,- ասված է հետազոտության մեջ:

Հետազոտությանը մասնակցել են մի խումբ մարդիկ, ովքեր 2020 թվականի գարնանը արդեն հիվանդացել էին կորոնավիրուսով, ընդ որում, նրանք չէին պատվաստվել: Մեկ տարվա ընթացքում բժիշկներն ուսումնասիրել են, թե ինչպես է մարդու իմունիտետը արձագանքում բնական վարակից հետո: Արդյունքում պարզվել է, որ 2020 թ.-ի գարնանը COVID-19-ի թեթև ձևով հիվանդացածների ավելի քան 80%-ը մեկ տարի անց ունեցել է հակամարմինների չափավոր մակարդակ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով