Արտաքին 5 տարի առաջ - 14:54 15-07-2021

«Օգնեք, մենք ստրկության մեջ ենք». ռուս կինը գրություն է գտել խանութում լոլիկի փաթեթավորման մեջ

Նովոսիբիրսկի բնակչուհի Անաստասիան տեղի խանութից գնել է փաթեթավորված չերի լոլիկ: Նա տանը դրանում մի գրություն է գտել՝ օգնության խնդրանքով:

Չորեքշաբթի՝ հուլիսի 14-ին, սիբիրցի կինը բանջարեղեն է գնել Գուսինոբրոդսկոյե մայրուղու «Յարչե» խանութից: Երբ նա գնումները բերել է ամառանոց, լոլիկների մեջ գտել է մի գրություն. «Օգնեք, մենք ստրկության մեջ ենք»:

Կինը սկսել է զանգահարել իր ծանոթներին՝ հասկանալու համար, թե ինչ անի: Խիղճը նրան թույլ չի տվել պարզապես դեն նետել գրությունը: Ըստ նրա ենթադրությունների՝ գրությունը կարող էին գրած լինել Ստավրոպոլի աշխատանքային տան բնակիչները: Փաթեթավորման վրա գրված էր, որ լոլիկներն այնտեղից են: Կանայք իմացել են, որ ընկերությունը իր լավագույն ժամանակները չի ապրում. դատարանում նրա դեմ մի քանի հայցեր կան, իսկ թոփ-մենեջերները մշտապես փոխվում են:

Մյուս կողմից, լոլիկներն արդեն փաթեթավորվել էին Մոսկվայի մարզում:

Խանութում նա խոսել է կառավարիչների հետ: Այնտեղ նրան հայտնել են, որ իրենց ամեն օր մթերք են մատակարարում տեղի բաշխիչ կենտրոնից: Թե կոնկրետ որ օրն է բերվել այդ խմբաքանակը՝ հնարավոր չէ պարզել, «Պրեցեդենտ» պարբերականին պատմել է խանութի կառավարիչ Նատալյա Բոչարովան: Խանութը խոստացել է պարզել մատակարարման շղթան:

Անաստասիան, այնուամենայնիվ, տրամադրված է հայտարարություն ներկայացնել ոստիկանություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում