Ներքին 5 տարի առաջ - 12:33 15-07-2021

ԱԺ-ն ընդունեց նախագիծ, որով երկարաձգվում է «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի» բարելավման ծրագրի վարկային համաձայնագրի ժամկետը

Կառավարությունն առաջարկությամբ ԱԺ-ն ընդունեց նախագիծ, ըստ որի ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև առկա «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն)» բարելավման ծրագրի վարկային համաձայնագրում իրականացվում է փոփոխություն:

Ըստ նախագծի՝ առաջարկվում էր վավերացնել 2021 թ. ապրիլի 7-ին ստորագրված վարկային համաձայնագրի համապատասխան փոփոխությունը, որով նախատեսվում է վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգել մինչև 2022 թ. դեկտեմբերի 31-ը:

ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշեց, որ շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է երկարաձգել մինչև 2021 թ. օգոստոսի 31-ը և թերությունների համար ժամկետ սահմանել 2022 թ. օգոստոսի 31-ը:

Նրա խոսքով, ծրագրով ակնկալվում է 2022 թ. Վանաձորից Բագրատաշեն երթևեկության տևողության կրճատում, օրական երթևեկության միջին ինտեսիվության ավելացում, նախատեսվում է ունենալ նաև բեռների փոխադրման ավելացումներ և ճանապարհատրանսպորտային պատահարների թվի կրճատում:

Նախարարի տեղակալը որպես ծրագրի իրականացման ժամկետների երկարաձգման հիմնավորում նշեց, որ շինարարական կապալի պակմանագրերը կնքվել են 2017 թ. նոյեմբերի 30-ին, սակայն շինարարական աշխատանքների փաստացի մեկնարկը տրվել է 2018 թ. մայիսի 29-ին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի