Ներքին 5 տարի առաջ - 12:32 15-07-2021

Այս պայմաններում պատգամավորական ծախսը բարձրացնելը ես համարում եմ անբարոյականություն. Նաիրա Զոհրաբյան

Այսօր լրագրողների հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այսօրվա պայմաններում, երբ 44-օրյա պատերազմի արդյունքում վիրավորում ստացած բազմաթիվ տղաներ արտերկրում բուժվելու կարիք ունեն, պատգամավորական ծախսը բարձրացնելն անբարոյականություն է:

Իսկ այն հիմնավորումը, թե պատգամավորների թիվը կրճատվելու է և բյուջեն չի փոխվելու, լավ է, բայց այդ գումարները պետք է ուղղել զինվորների առողջությանը: Ըստ նրա՝ բզկտված Հայաստանում և Արցախում, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան, սա առաջնահերթ հարց չէ, որի համար կազմակերպվել է արտահերթ նիստ:

Նրա խոսքով, սա արվել է, որովհետև հետպատերազմյան շրջանում պարգևավճարը սալյուտային է հնչում, այդ պատճառով էլ այդ գումարները հիմա ամրագրում են օրենքով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով