Ներքին 5 տարի առաջ - 12:26 15-07-2021

Պարգևավճար մարտին են ստացել. հավելյալ 200 000 դրամը պատգամավորների համար ի՞նչ խնդիր կլուծի

ԱԺ պատգամավորների նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից, հիմնականում՝ վառելիքի ծախսերից օգտվելու համար ամսական տրամադրվող 50 000 դրամը բավարար չէ։ ԱԺ նիստում նման կարծիք հայտնեց իմքայլական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը՝ ներկայացնելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։

Նշենք, որ օրենքի նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության անդամներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն են։ Նախագծով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար յուրաքանչյուր պատգամավորին տրվող ամսական 50 000 դրամը դարձնել 250 000։ ԱԺ–ն քննարկում է նախագիծն առաջին ընթերցմամբ։

«Սա միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը։ Սա հատկապես մեծ աջակցություն է այն պատգամավորների համար, որոնք մարզերից են և պետք է հանդիպեն ընտրողների հետ, սա մեծ աջակցություն է իրենց համար»,–ասաց Ենգիբարյանը։

Նրա խոսքով` նախորդ տարվա համեմատ ԱԺ ծախսերը չեն ավելանալու. 2020-ի տարեկան վարձատրության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 274,5 մլն դրամ, իսկ այս փոփոխության արդյունքում ծախսը կկազմի 256,8 մլն դրամ։ Ենգիբարյանը հայտնեց` քանի որ պատգամավորների քանակը կրճատվել է, հավելյալ ծախսերի կարիք չի լինի։ Հավելենք, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը 107 է` գործող գումարման ԱԺ–ից 25-ով պակաս։

«Ի դեպ, վերջին անգամ 2020-ի մարտին են ԱԺ պատգամավորները պարգևավճար ստացել, բայց ԱԺ աշխատակազմն է խրախուսվել դրա փոխարեն»,–ասաց Ենգիբարյանը։

24 ժամվա ընթացքում կլինի նախագծի երկրորդ ընթերցումը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում