Արտաքին 5 տարի առաջ - 10:42 14-07-2021

Բայդենի կինը ներկայացնելու է ԱՄՆ-ն 2020 թ. Օլիմպիական խաղերի բացման արարողությանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլ Բայդենը, ներկայացնելու է Միացյալ Նահանգները Տոկիոյում կայանալիք 2020 թ. Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Այս մասին հաղորդում է NBC-ն: Հիշեցնենք, որ Բայդենների ընտանիքն արդեն գլխավորել է ամերիկյան պատվիրակությունը 2010 թ. Վանկուվերում անցկացված Օլիմպիական խաղերում:

Հարկ է նշել, որ ԱՄՆ ղեկավարը որոշել է չմեկնել Օլիմպիական խաղեր: Նա երկրպագելու է մարզիկներին Ամերիկայից:

Պաշտոնապես 2020 թ. Օլիմպիական խաղերը մեկնարկելու են 2021 թ. հուլիսի 23-ին և տևելու են մինչև օգոստոսի 8-ը: Մրցումներն անցկացվելու են Տոկիոյում: Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային դեռևս 2020 թ., սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարի հետաձգվել են: Սրանք լինելու են առաջին օլիմպիական խաղերը, որոնք հետաձգվում են, այլ ոչ թե չեղարկվում արտառոց հանգամանքների պատճառով, ինչպես նաև առաջին օլիմպիական խաղերը, որոնք անցկացվում են կենտ տարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան