Ներքին 5 տարի առաջ - 20:07 13-07-2021

Հայաստանում լույս է տեսել Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ժողովածուն

Օրերս «Անտարես» հրատարակչությունը հրատարակել է պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի մասին պատմող ժողովածուն՝ «Մեր ներսի հայը (1915-2015)» խորագրով։ Տեղեկացնում է Еrmenihaber.am-ը։

Գրքի թուրքերեն տարբերակը կազմել է Յիղիթ Բեները։ Հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցի առթիվ կազմված այս ժողովածուն ընդգրկում է Թուրքիայում ճանաչված 35 մտավորականի գործեր, որոնց հեղինակները ոչ միայն ընդունում են Եղեռնի փաստը, այլև փորձում գտնել իրենց «ներսի հային» ամենատարբեր ժանրերի միջոցով՝ կարճ արձակից մինչև պոեզիա, հրապարակախոսությունից մինչև հուշագրություն:

Գիրքն իր գաղափարով և ընդգրկմամբ բացառիկ է, կազմվել է հայտնի գրող և թարգմանիչ Յիղիթ Բեների նախաձեռնությամբ և հրատարակվել Թուրքիայի խոշորագույն հրատարակչություններից մեկի՝ «Ջան»-ի կողմից:

Հայերեն հրատարակության նախաձեռնող՝ Արմեն (Օհանյան) Հայաստանցի։ Խմբագիրներ՝ Զավեն Բոյաջյան, Արմեն Օհանյան։ Թարգմանիչներ՝ Նարինե Թադևոսյան, Արփի Աթաբեկյան, Անի Սարուխանյան, Արտակ Շաքարյան, Վարդուհի Բալյան, Տաթևիկ Սարգսյան, Սաթենիկ Պետրոսյան։ Համաթարգմանիչներ՝ Գայանե Այվազյան, Նարեկ Սեֆերյան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան