Արտաքին 5 տարի առաջ - 17:51 13-07-2021

Հյուսիսային Կորեայում բնակչության գրեթե կեսը քաղցած է. ՄԱԿ

ՄԱԿ-ի հրապարակած «Պարենային անվտանգության և աշխարհում սննդի ոլորտներում վիճակը» զեկույցը վկայում է այն մասին, որ Հյուսիսային Կորեայում ​​ սաստկանում է սովը. երկրի բնակչության 42.4%-ը լիարժեք չի սնվում:

Տվյալներն ընդգրկում են 2018-2020 թվականները ընկած ժամանակահատվածը: Նախորդ դիտարկումների համեմատ, որոնք կատարվել են 2004-2006 թվականների միջակայքում, իրավիճակը վատթարացել է. այն ժամանակ Հյուսիսային Կորեայում քաղաքացիների 33,8%-ն էր քաղցած:

Սա վատագույն ցուցանիշն է Արևելյան Ասիայում: Հյուսիսային Կորեայում քաղցած բնակչության մասնաբաժինը գրեթե վեց անգամ գերազանցում է տարածաշրջանի միջին ցուցանիշը՝ 6,2%: Այսպես՝ Մոնղոլիայում քաղցածների թիվը կազմում է բնակչության 4,3%-ը, այլ երկրներում լիարժեք չսնվող մարդկանց թիվն ավելի քիչ է:

Փաստաթղթում հաղորդվում է նաև, որ 2020թ.-ի վերջին Հյուսիսային Կորեայում մինչև հինգ տարեկան մոտ 300 հազար երեխա մշտապես քաղցած է եղել, պարզաբանվում է, որ նրանք բոլորն ունեն զարգացման կասեցում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի