Ներքին 5 տարի առաջ - 23:31 12-07-2021

Արցախի Մարտունու շրջանում ականի վրա պայթած հայ տղամարդը կորցրել է ոտնաթաթը

Արցախի Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված հատվածում ականի վրա պայթած հայ տղամարդու վիճակը կայուն է։ Հայտնում են Ստեփանակերտից։

Միջադեպը տեղի է ունեցել Մարտունու շրջանում զոհվածների մարմինների որոնման ժամանակ: Երբ տղամարդը պայթել է ականի վրա, ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներն առաջինն են բժշկական օգնություն ցուցաբերել, ապա նրան ցավազրկել են, վիրակապել, կանխել արյունահոսությունը, վարակազերծել: Դրանից հետո ռուս զինվորականները հայկական մեքենան ուղեկցել են սկզբում մինչև Մարտունու հոսպիտալ, ապա Ստեփանակերտ, որտեղ տղամարդուն վիրահատել են:

Տղամարդը ականի պայթյունի արդյունքում կորցրել է ոտնաթաթը։ Նա դեռ հոսպիտալում է, նրա վիճակը կայուն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով