Արտաքին 5 տարի առաջ - 22:12 12-07-2021

Կիևը Դոնբասի կարիքը չունի․ Պուտին

Ուկրաինայի իշխանությունները Դոնբասի կարիքը չունեն, ինչի վկայությունն է այս տարածքի նկատմամբ նրանց վարած քաղաքականությունը: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գրել է «Ռուսների ու ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածում:

«Նախ, այս շրջանների բնակիչները երբեք չեն ընդունի այն հրամանները, որը նրանք փորձել են և փորձում են պարտադրել ուժով, շրջափակմամբ, սպառնալիքներով: Եվ երկրորդ, ինչպես Մինսկ-1-ի, այնպես էլ Մինսկ -2-ի արդյունքները, որոնք իրական հնարավորություն են տալիս խաղաղորեն վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջնորդությամբ, հակասում են «հակառուսական» նախագծի տրամաբանությունը. բացատրել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարը բացատրել է, որ նման հռետորաբանություն կարելի է անցկացնել «միայն ներքին և արտաքին թշնամու կերպարի անընդհատ մշակման վրա»՝ արևմտյան երկրների պրոտեկտորատի և վերահսկողության ներքո:

«Սա վախի մթնոլորտի ստեղծում է ուկրաինական հասարակության մեջ, ագրեսիվ հռետորաբանություն, նեոնացիստների ամենաթողություն և երկրի ռազմականացում: Դրան զուգահեռ` ոչ միայն լիակատար կախվածություն, այլ ուղղակի արտաքին վերահսկողություն, ներառյալ օտարերկրյա խորհրդականների վերահսկողությունը Ուկրաինայի իշխանությունների, հատուկ ծառայությունների և զինված ուժերի նկատմամբ, Ուկրաինայի տարածքի ռազմական «զարգացում», ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղակայում», - շեշտել է Պուտինը:

Դա, գրում է նա, հաստատվում է այն փաստով, որ «բնիկ ժողովուրդների մասին» օրենքն Ուկրաինայում ընդունվել է «ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ զորավարժությունների քողի տակ»:

Ավելի վաղ Գերագույն ռադան օրենք էր ընդունել Ուկրաինայի բնիկ ժողովուրդների մասին. փաստաթղթում ձևակերպումը չի ենթադրում ռուս ժողովրդի առկայություն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով