Ներքին 5 տարի առաջ - 16:41 12-07-2021

Խնդրում ենք ներկայացնել ԿԳՄՍՆ դիրքորոշումը՝ Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքի քանդման վերաբերյալ. նամակ

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն նամակով դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որտեղ անդրադարձել է Հանրապետության 46 հասցեում գտնվող պետության կողմից պահպանվող հուշարձան-շենքը քանդելու խնդրին:

Նամակում ասվում է. «Հարգելի՛ պարոն Դումանյան,

Առ այն, որ Հանրապետության 46 հասցեում գտնվող պետության կողմից պահպանվող հուշարձան-շենքը ներառված է 33-րդ թաղամասի կառուցապատման ծրագրում,

համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի,

Խնդրում ենք ներկայացնել՝

• ՀՀ ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումը՝ Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքի պահպանման/քանդման վերաբերյալ

• ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության փորձագիտական եզրակացությունը Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան շենքի վերաբերյալ

• Կառույցի՝ հուշարձանի կարգավիճակի վերաբերյալ փաստացի ամբողջական հիմքը։

Խնդրում ենք նաև ներկայացնել, թե ինչ աշխատանքներ են նախատեսված շենքի տեղում/տարածքում համար և ինչ ազդեցություն դրանք կունենան շենքի վրա, ինչպես նաև այդ աշխատանքների (հողային, ամրապնդման) իրավական հիմքերը։

Ս․թ․ հուլիսի 12-ին Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը քաղաքացիներին և մամուլի ներկայացուցիչներին ասաց, որ ըստ իր մոտ առկա տեղեկությունների՝ կառույցը հուշարձան է համարվում միայն ֆասադային և 6մ խորությամբ հատվածներով։ Խնդրում ենք մեկնաբանել այս հայտարարությունը և ներկայացնել կառույցի՝ հուշարձանի կարգավիճակի վերաբերյալ փաստացի ամբողջական հիմքը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան