Ներքին 5 տարի առաջ - 16:40 12-07-2021

Գործող իշխանությունը մեկ անձի դիկտատուրա է ուզում հաստատել. Աննա Գրիգորյան

Սյունիքի համայնքապետների նկատմամբ սկսվել է գործողությունների մի շարք, որը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։

«Մխիթար Զաքարյանի ձերբակալությունը հերթական քաղաքական հետապնդումն է, որն իրականացվում է Սյունիքի համայնքապետների նկատմամբ։ Թեպետ Մխիթար Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, բայց քաղաքական հետապնդումները չեն դադարում։ Գործող իշխանությունը մեկ անձի դիկտատուրա է ուզում հաստատել։ Սա ոչ թե անօրիկանություն է, այլ անբարոյականություն է և վերջ։ Սյունիքի համայնքապետների նկատմամբ սկսվել է գործողությունների մի շարք, որը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի, որովհետև Սյունիքի համայնքապետներն առաջինն էին, որոնք իրենց հստակ դիրքորոշումն էին հայտնել պատերազմի ավարտից հետո՝ հասկանալով, որ այս մարդիկ մեծ խնդիրներ են ստեղծում Սյունիքի անվտանգության համար»,- նշեց նա։

Աննա Գրիգորյանի խոսքով՝ ինքը սյունեցիներից բազմաթիվ նամակներ և զանգեր է է ստանում, և քաղաքացիներն իրենց աջակցությունն են առաջարկում ինչպես ինքն է նշում օրինակության հաստատման համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով