Արտաքին 5 տարի առաջ - 11:42 12-07-2021

Մոլդովայի նախագահի կուսակցությունը գլխավորում է խորհրդարանական ընտրությունները

«Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը, որը սատարում է Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուին, խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 52.53%-ը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդել է, որ կիրակի կայացած քվեարկության արդյունքում քվեաթերթիկների 99.58%-ը մշակելուց հետո նրա հիմնական մրցակիցը՝ Կոմունիստների և սոցիալիստների ընտրական բլոկը, զբաղեցրել է երկրորդ տեղը` 27.36% արդյունքով:

Նշվում է, որ բացի վերոնշյալ կուսակցություններից՝ միայն տարածաշրջանային Շորա կուսակցությանն է հաջողվել հաղթահարել ընտրական շեմը՝ հավաքելով ձայների 5.78%-ը:

Քվեաթերթիկների մշակումը դեռ պաշտոնապես չի ավարտվել, բայց նախնական տվյալների համաձայն՝ Սանդուի կուսակցությունը ստանալու է խորհրդարանի 101 մանդատների մեծամասնությունը՝ հնարավորություն ստանալով ինքնուրույն կառավարություն ձևավորելու:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում