Ներքին 5 տարի առաջ - 11:18 12-07-2021

Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ կնշանակվի

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կազատվի պաշտոնից։ Հարցն ընդգրկված է կառավարության նիստի այսօրվա օրակարգում։

Միաժամանակ նշվում է նաև, որ քննչական կոմիտեի նախագահ կնշանակվի ՔԿ նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը։

Նշենք, որ կառավարության պաշտոնական կայքում արդեն իսկ կա Արգիշտի Քյարամյանին քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումը։

Արգիշտի Քյարամյանը 2019 թվականի մարտի 1-ից աշխատել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա ղեկավարի տեղակալ, հետո նաև պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Այնուհետև Քյարամյանն ԱԱԾ տնօրեն նշանակվեց` կառույցը ղեկավարելով 2020 թվականի հունիսից մինչև հոկտեմբեր: Նա պաշտոնից ազատվեց հոկտեմբերի սկզբին՝ արցախյան պատերազմի ամենաթեժ պահին։

2020-ի դեկտեմբերի 24-ին Քյարամյանը նշանակվեց ՔԿ նախագահի տեղակալ։

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որը կանցկացվի դռնփակ։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով