Ավելին 5 տարի առաջ - 22:53 11-07-2021

Դեռահասը նորածին քրոջը դուրս է շպրտել պատուհանից և շարունակել է մուլտֆիլմ դիտել

Հայտնի են դարձել նորածին քրոջը պատուհանից դուրս նետած դեռահասի հետ կապված միջադեպի մանրամասները, գրում է mk.ru- ն:

Ըստ պարբերականի, Մոսկվայի հյուսիսում գտնվող մեկ սենյականոց մեծ բնակարանում, որում տեղի է ունեցել ողբերգությունը, բարեկեցիկ ընտանիք է ապրում, 38-ամյա մոսկվացի կին, նրա 45-ամյա ամուսինը, ինչպես նաև 13 -տարեկան որդին իր առաջին ամուսնությունից և 60-ամյա տատիկը: Երբ նորածնին տուն են բերել, տղան որևէ կերպ չի արձագանքել նրա հայտնվելուն:

Կիրակի կեսօրին՝ հուլիսի 11-ին, ընտանիքի բոլոր անդամները տանն են եղել: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել, երբ ընտանիքի հայրը գնացել է մթերային խանութ: Այդ ժամանակ տատը սենյակում երեխայի իրերն է դասավորել, նորածինը օրորոցում է եղել, իսկ տղան համակարգչով մուլտֆիլմ է նայել: Նորածնի մայրիկը մի քանի րոպեով զուգարան է գնացել, սակայն չի փակել դուռը, որպեսզի կարողանա հետևել երեխաներին: Կինը տեսել է, որ որդին իր կողքով վազել է դեպի խոհանոց, որտեղ պատշգամբն է: Նա դուրս է եկել զուգարանից և գնացել նրա հետևից: Հրապարակման մեջ ասվում է, որ դեռահասը դուրս է շպրտել քրոջը մոր աչքի առաջ:

Դրանից հետո տղան մտել է սենյակ և շարունակել է մուլտֆիլմ դիտել, գրում է պարբերականը։

Ըստ MK-ի տվյալների, դեռահասը հաշվառված է մասնագետների մոտ, նրա մոտ հոգեկան ծանր հիվանդություն է ախտորոշված։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում