Արտաքին 5 տարի առաջ - 15:10 11-07-2021

Թուրքիայի արևելքում անօրինական միգրանտներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է․ կան զոհեր

Այսօր Վանի նահանգի Մուրադիե շրջանում վթարի է ենթարկվել անօրինական միգրանտներ տեղափոխող միկրոավտոբուսը, որի արդյունքում զոհվել էր 12 մարդ, ևս 20-ը ստացել էին մարմնական վնասվածքներ:

Վթարի մասին լուրերից հետո դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD), հրշեջները, ժանդարմերիան և բժշկական թիմերը:

Միկրոավտոբուսը բռնկվել է, հրշեջները մարել են կրակը: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ:

Դեպքի վայրում էին Մուրադիեի շրջանի նահանգապետը և փոխքաղաքապետ Էրքան Սավարը, նահանգային ժանդարմերիայի հրամանատար գեներալ Յուկսել Յիգիտը և շրջանի ժանդարմերիայի հրամանատար գնդապետ Եվրեն Կապտանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան