Ներքին 5 տարի առաջ - 14:57 11-07-2021

Դավիթ Հարությունյանը ՍԴ-ում անդրադարձել է Փաշինյանի կողմից հնչեցված սպառնալիքներին և բռնության կոչերին

Այսօր` հուլիսի 11-ին, ՍԴ-ում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումի քննության ժամանակա «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ Փաշինյանի խոսքը պարունակել է բռնության կիրառման սպառնալիքներ եւ որ այդ սպառնալիքները շարունակական բնույթ են կրել:

«Խոսքը վերաբերում է վարչական դատարանի կայացրած եւ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտին: Փաշինյանի կողմից հնչեցված սպառնալիքները ոչ միայն ընկալվել են որպես իրական, այլ փաստացի իրական բնույթ են կրել: Խիստ կարեւոր է, որ նշված սպառնալիքները եւ բռնության կոչերը հնչել են ոչ թե սոսկ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի անդամի կողմից, այլ իշխանական նշանակալի լիազորություններ եւ ազդեցություն ունեցող ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից, ով հանդիսանում է գործադիր իշխանության ղեկավար եւ որին են անմիջապես ենթարկվում ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն: Նշված հանգամանքները անկողմնակալ դիտորդի կամ քաղաքացու վրա առաջացնում են լիովին այլ ազդեցություն եւ ողջամտորեն այդ սպառնալիքները կաորղ են ընկալվել որպես իրական: Ընտրություններից հետո Փաշինյանի չագուչը ողջ թափով ու հզորությամբ գործի է անցել եւ խոստացված կադրային ջարդի առաջին պտուղներն արդեն երեւում են»,- ասել է նա:

Հարությունյանը նաեւ կոնկրետ օրինակներ նշեց, երբ փաստացի Փաշինյանի սպառնալիքները իրականացել են: Դրանցից են Արագածոտնի 4 եզդիաբնակ գյուղերի համայնքապետերի հրաժարականը, Օձունի համայնքապետիցղ հրաժարական պահանջելը, եւ երբ նա հրաժարվել է այդ պահանջից հենց մարզպետարանում մարզպետը նրան ծեծի է ենթարկել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով