Արտաքին 5 տարի առաջ - 19:46 11-07-2021

Ավստրալիան ամբողջ ռազմական զորակազմը դուրս է բերել Աֆղանստանից

Աֆղանստանում Ավստրալիայի ռազմական արշավը մոտեցել է ավարտին: Այս մասին Sky News հեռուստաալիքին ասել է երկրի պաշտպանության գերատեսչության ղեկավար Պիտեր Դատոնը։

Նրա խոսքով՝ անցած 20 տարիների ընթացքում երկրում ավելի քան 39,000 ավստրալացի զինվորականներ են տեղակայվել։ Վերջին տարիներին նրանց ներկայությունը կրճատվել է՝ դառնալով 1500 զինվորական և 80 սպա:

«Սա չի նշանակում, որ մենք չենք մասնակցելու ԱՄՆ-ի հետ այլ արշավների, հնարավոր է` SAS- ի (Ավստրալիայի հատուկ նշանակության օդային դեսանտային ուժեր. - Խմբ.) կամ այլ հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ, եթե հավատանք, որ դա բխում է մեր ազգային կամ մեր դաշնակիցների շահերից », - հայտարարել է Դատոնը:

Նախարարը նաև շեշտել է, որ զորքերը դուրս բերելուց հետո Ավստրալիան կմնա Աֆղանստանի դաշնակիցը ահաբեկչության դեմ պայքարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան