Ավելին 5 տարի առաջ - 12:59 11-07-2021

Բացահայտվել է ռեփեր DMX-ի մահվան պատճառը

Աղբյուրը նշել է ամերիկացի ռեփեր և դերասան Էրլ Սիմոնսի մահվան պաշտոնական պատճառը։ Այս մասին հաղորդում է Vulture-ը:

«Դա սրտի կանգ էր. ուղեղի արյան շրջանառություն չկար։ Մի քանի օր նա հիվանդանոցում գտնվում էր մեխանիկական շնչառության մեջ, բայց վաղ փուլում նրա մոտ գլխուղեղի մահ էր ախտորոշվել: Նա երբեք դուրս չի եկել կոմայից», - ասել է Ուեսթչեթթեր շրջանի բժշկական հետազոտողը:

Նա պարզաբանել է, որ կոկաինից թունավորումը հանգեցրել է մահվան:

Սիմոնսի մեզի վերլուծությունը ցույց է տվել թմրամիջոցների պարունակությունը: Աղբյուրի համաձայն՝ դիահերձում չի կատարվել, քանի որ մահվան պատճառը պարզվել է բժշկական աշխատողների ու ոստիկանության տրամադրած փաստաթղթերի հիման վրա:

Սիմոնսի փաստաբանը հերքել է լուրերն այն մասին, որ մահը կապ ունի կորոնավիրուսի պատվաստանյութի հետ:

2000-ականներին սիրված երաժիշտը կյանքից հեռացել է ապրիլի 9-ին՝ 50 տարեկան հասակում: Մահվան պահին արտիստի կողքին նրա հարազատներն էին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրա մահվան պատճառը սրտի կաթվածն է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան