Արտաքին 5 տարի առաջ - 17:21 10-07-2021

Հղիությունը մեծացնում է COVID-19-ով վարակվելու ռիսկը. գիտնականներ

Հղիությունը երեք անգամ մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկը: Այս մասին հայտարարել են Կեմերովոյի պետական ​​բժշկական համալսարանի և Չիտայի բժշկական ակադեմիայի գիտնականները: Նրանք մեկ տարուց ավելի հետազոտում էին հղի կանանց շրջանում հիվանդության ընթացքը Հեռավոր Արևելքում և Սիբիրում:

Անցյալ տարի այս տարածաշրջաններում կորոնավիրուսով հիվանդացության մակարդակը եղել է 100 հազար մարդու հաշվով 1960 դեպք: Պարզվել է, որ հղի կանանց համար այս ցուցանիշը երեք անգամ բարձր էր:

Դրա հետ մեկտեղ հիվանդների 80 տոկոսի շրջանում հիվանդությունն ունեցել է թեթև ընթացք: Գործնականում չի եղել ոչ մի ախտանշան: Մահացությունը նշվել է 0.14% մակարդակի վրա: Սա յուրաքանչյուր հարյուր հազարից 505 մարդ է: Նշվում է, որ հղի կանայք ավելի հաճախ էին հայտնվում վերակենդանացման բաժանմունքներում, քան մյուս քաղաքացիները: Բայց նրանց ավելի քիչ էր պահանջվում միացնել թոքերի արհեստական օդափոխման սարքին: Կորոնավիրուսը հաղթահարելուց հետո ի հայտ էին գալիս բարդություններ՝ կապված վաղաժամ ծնունդների հետ, և անհրաժեշտ էր լինում կատարել օպերատիվ միջամտություն, այսինքն՝ կեսարյան հատում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով