Ներքին 5 տարի առաջ - 17:29 10-07-2021

Հանդիսավորությամբ բացվեց «Թովմասյան» հիմնադրամի միջոցներով կառուցված Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի նոր մասնաշենքը

Ասկերան քաղաքում հանդիսավորությամբ բացվել է շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի նոր մասնաշենքը։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Երկար տարիներ բաժնի անձնակազմը ծառայությունն իրականացրել է վարձակալական հիմունքներով՝ շենքային ոչ բարվոք պայմաններում, զրկված լինելով կեցության տարրական պայմաններից:

Նոր վայրում ստեղծված են բոլոր պայմանները՝ ծառայությունն էլ ավելի բարձր որակով և մակարդակով կազմակերպելու համար: Շինարարական աշխատանքները մեկնարկել և ավարտին են հասցվել «Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ:

Հիմնադրամը նաև առանձին ներդրումներ է կատարել նյութատեխնիկական բազան համալրելու և թարմացնելու ուղղությամբ:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն իր և նախարարության ամբողջ անձնակազմի անունից երախտագիտություն է հայտնել «Թովմասյան» հիմնադրամին՝ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ:

Կարեն Սարգսյանի հրամանով Արցախի Հանրապետությանը մատուցած հայրենանվեր ծառայությունների համար Արտակ Թովմասյանը պարգևատրվել է ԱԻ պետական ծառայության բարձրագույն՝ «Փառքի խաչ-Նոյ» շքանշանով:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի